Արթուր Բաղդասարյան. Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից

Արթուր Բաղդասարյան. Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից

PanARMENIAN.Net - Հայաստանի պարենային անվտանգությունը դեռևս ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, մարտի 27-ին Երևանում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ողջույնի ելույթով հանդես գալով «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ: Ըստ նրա, այսօր պարենային անվտանգության ապահովման խցդրին առնչվում են անգամ զարգացած երկրները, ինչի պատճառով այդ հարցերը վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ ուշադրության կենտրոնում են: «Պարենային ինքնաապահովման մարտահրավերի առջև կանգնած են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք չեն կարող բավարարել բնակչության պարենային տարրական պահանջմունքները»,-ընդգծել է նա:

Այս առնչությամբ ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ ԱՊՀ երկրները ևս հեռու չեն այս խնդրից, իսկ Հայաստանը «դեպի առաջ քայլ է արել` մշակելով պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ»: Միաժամանակ Արթուր Բաղդասարյանը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնելու այն խդիրների լուծմանը, որոնք կապված են երկրում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման հետ: Մասնավորապես, ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրանքը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ, ինչը կհանգեցնի ոչ միայն արտահանման ծավալների մեծացմանը, այլ նաև կբարձրացնի Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը:

6  27.03.12 - Կայացավ ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրների վերաբերյալ խորհրդաժողով
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---