ԹԵԲՐԻԶՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Թեբրիզի Առեւտրա-արդյունաբերական պալատում իր աշխատանքն է ավարտել Իրանի եւ Հայաստանի գործարարների երկօրյա համատեղ կոնֆերանսը, հաղորդում է «Իռնան»: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները Իրանի եւ Հայաստանի, Թեբրիզի եւ Երեւանի միջեւ: Կոնֆերանսի շրջանակներում անց են կացվել «կլոր սեղաններ»` նվիրված հայ-պարսկական համագործակցության կոնկրետ հարցերին, կազմակերպվել են թեմատիկ էքսկուրսիաներ, որոնց ընթացքում հայ գործարարները այցելել են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններ, ինչպես նաեւ դեպի Թեբրիզի եւ Արեւելայն Ադրբեջանի մշակութա-պատմական եւ տուսրիստական տեսարժան վայրեր: Կոնֆերանսի մասնակիցների ելույթներում նշվում էր, որ վերջին ժամանակներս արագ են զարգանում ուղղակի առեւտրա-տնտեսական կապերը Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի եւ Հայաստանի միջեւ: Այժմ Արեւելյան Ադրբեջանի հարեւան երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Թուրքիային: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը Թեբրիզի եւ Երեւանի միջեւ աճել է 81 տոկոսով եւ կազմել 117 015048 ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---