ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 8 հուլիսի 2005 - 07:53 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հինգշաբթի օրը հավանություն է տվել Հայաստանին 20 մլն ընդհանուր գումարի փոխառության հատկացմանը: Ինչպես նշվում է ՀԲ տեղեկատվական հայտարարության մեջ, այդ միջոցները նախատեսվում է ուղղել գյուղատնտեսության ոլորտում միջին եւ փոքր գործարարության զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել գյուղացիների մուտքը արտադրանքի իրացման շուկա, խթանել մասնավոր ու պետական ներդրումները ագրարային հատվածում: Փոխառությունը տրամադրվել է Զարգացման միջազգային ասոցիացիայի` աղքատ երկրներում աշխատող Համաշխարհային բանկի դուստր կազմակերպության արտոնյալ պայմաններով: Փոխառության մարման ժամկետը 40 տարի է, ընդ որում նախատեսվում է վճարումների 10-ամյա հետաձգում, հաղորդում է Իտար-Տասսը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |