«ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ամերիկահայ բարերար եւ միլիոնատեր Քըրք Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը հայտարարել է, որ Հայաստանին կհատկացնի 60 մլն դոլար ենթակառուցվածքների զարգացման երեք նոր ծրագիր իրականացնելու համար: Ըստ «Լինսի» հիմնադրամի ներկայացուցչի Կալիֆորնիայի Բեվերլի Հիլզում արված հայտարարության, աշխատանքները կսկսվեն Հայաստանի կառավարության կողմից հավանություն ստանալուց եւ հիմնադարամի հետ համապատասխան պայմանագրեր կնքելուց հետո: Հիմնադրամի կողմից հատկացված 60 մլն դոլարը կօգտագործվի դպրոցների, Երեւանի փողոցների, ինչպես նաեւ Հայաստանի ավտոճանապարհների հիմնարար վերանորոգման համար: «Լինսի» հիմնադրամը արդեն հաջողությամբ իրականացրել է 150 մլն դոլար արժողությամբ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որն իր մեջ էր ներառել 490 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների, ինչպես նաեւ հինգ կամուրջների, երկու թունելների, Երեւանի 17 փողոցների, Հանրապետության հրապարակի, աղետի գոտում 3674 բնակարանների եւ 34 մշակութային օջախների շինարարություն եւ վերանորոգում: Բացի այդ հիմնադրամը 20 մլն դոլարի վարկ էր տրամադրել հայկական փոքր եւ միջին ձեռնարկություններին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---