ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻԱԿՆ Է, ՈՐՆ ՈՒՆԻ «ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

PanARMENIAN.Net - Ըստ ամերիկյան «Հերիթեյջ» հիմնադրամի եւ «Ուոլլ Սթրիթ Ջորնալ»-ի համատեղ ջանքերով աշխարհի 161 երկրներում տնտեսական ազատությունների ինդեքսի անցկացրած ուսումնասիրության, 2005 թվականին ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն է հայտնվել «մասնակի ազատ տնտեսությամբ երկրների» շարքում` զբաղեցնելով 42-րդ տեղը: Անցյալ տարվա համեմատ Վրաստանի տնտեսական ազատության ցուցանիշը նվազել է 0,15-ով եւ կազմել 3,34 միավոր, ինչի արդյունքում Վրաստանը հայտնվել է «հիմնականում ոչ ազատ տնտեսությամբ» երկրների խմբում: Վրաստանը զբաղեցրել է 100-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` Չադի եւ Եգիպտոսի հետ, կիսում է 103-ից 105-րդ տեղերը: Ըստ ուսումնասիրության, էլ ավելի վատ է տնտեսական ազատությունների խնդիրը Թուրքիայում, որը 112-րդն է, եւ Ռուսաստանում, որը զբաղեցրել է 124-րդ տեղը: Ցուցակում Միացյալ Նահանգները եւ Շվեյցարիան կիսում են 12-13-րդ տեղերը, իսկ աշխարհում ամենաազատ տնտեսությամբ երկիրը Հոնգկոնգն է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---