Երեւանում բացվում է Իրանի Մազանդարանի օստանի մասնագիտացված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվում է Իրանի Մազանդարան օստանի առաջին մասնագիտացված առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կանցնի նոյեմբերի 15-ից 21-ը: Նրա այցելուները կկարողանան ծանոթանալ իրանական այդ օստանի ձեռքբերումներին գյուղատնտեսության արտադրանքի, մեքենաների եւ սարքավորումների արտադրության, ինժեներատեխնիկական ծառայությունների, տնայնագործական իրերի, ավտոմոբիլային, շինարարական, սննդի, էլեկտրոնային, արդյունահանքային եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Ցուցահանդեսը անց է կացվում իրանական օստանների եւ հայկական մարզերի միջեւ համագործակցության եւ գործընկերության ոլորտները ակտիվացնելու եւ դիվերսիֆիկացնելու նպատակով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---