Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի ՀՀ-ում առաջին հողմակայանը15 նոյեմբերի 2005 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Փարվիզ Ֆաթահի, ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Սալեհֆիրուզի եւ ԻԻՀ փոխարտ֊գործնախարար Մեհդի Սաֆարիի հետ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Փ.Ֆաթահի հետ հանդիպման ժամանակ կողմերը գոհունա֊կությամբ արձանագրել են, որ էներգետիկայի բնագավառում համա֊գործակցության ծրագրերն ընթանում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ու ժամանակացույցի համաձայն: Ա.Թումանյանը եւ Փ.Նաթահին մտքեր են փոխանակել Իրան-Հայաստան կառուցվող գազատարի շինարարության ընթացքի վերաբերյալ: Այնուհետեւ զրույցը շարունակվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության հեռանկարային ծրագրերի շուրջ: ՀՀ պատվիրակության անդամ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ մինչեւ տարեվերջ շահագործման է հանձնվելու Հայաստանի Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում ԻԻՀ աջակցությամբ կառուցված Հայաստանում առաջին 2,6 մվտ հզորությամբ հողմակայանը եւ իր գործընկերոջը հրավիրել է մասնակցել հողմակայանի բացման հանդիսավոր արարողությանը: ԻԻՀ նավթի փոխնախարար Սալետֆիրուզի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվել են Իրան-Հայաստան գազատարի շինարարության ու Հայաստան` էներգակիրների ներկրման բնագավառում հետագա համագործակցության հարցեր: Նույն օրը Ա. Թումանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի ԱՊՀ երկրների եւ Ասիայի հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի հետ, որի ընթացքում տեղի է ունեցել երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի փոխանակություն: ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ԻԻՀ ԱԳՆ-ը, հետագայում եւս շարունակելու է նույն ջանքերով աջակցել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել են 2006թ. հունվարին Թեհրանում կայանալիք հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի համատեղ 6-րդ նիստի կազմակերպման հարցերը: Նիստի աշխատանքն արդյունավետ եւ բարձր մակարդակով անցկացնելու գործում կարեւորվել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների դերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սուրենյան․ Հուլիսը կլինի ոչ շատ շոգ և տեղումնառատ Նա նշել է, որ տեղումների քանակը նորմայից զգալի ավել ԵՄ դեսպան. Աշխատելու ենք, որ ՀՀ-ն ավելի մոտ գտնվի Եվրոպային Նա նշել է, որ համագործակցության շրջանակներում կարևոր բարեփոխումներ են նախաձեռնել Թուրքիայում մեկնարկել են ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու վերականգնման աշխատանքները Այդ նպատակով Թուրքիայի մշակույթի նախարարությունը հատկացրել է միայն 5 մլն լիրա Փաշինյան․ Եթե ժողովուրդն ուզի իշխանափոխություն անել, կանի «Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա», - ասել է նա |