Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 4,7 միլոին դոլարի հերթական տրանշը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին տրամադրվելիք մոտ 4,7 միլոին դոլարի հերթական տրանշը: Մեկնաբանելով այս որոշումը, ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Ագուստին Կարստենսը բարձր է գնահատել Հայաստանում 2005 թվականին արձանագրված տնտեսական աճը: «Ակնկալվում է, որ այդ տեմպերը հաջորդ տարվա ընթացքում կպահպանվեն` ներդրումների հոսքի, ինչպես նաեւ արտերկրից դրամային փոխանցումների շնորհիվ», - նշել է նա: Արժույթի համաշխարհային հիմնադրամը երեք տարվա ընթացքում շուրջ 33 միլիոն դոլար է հատկացնելու Հայաստանում աղքատության դեմ պայքարի ծրագրին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---