Վրաստանում արդեն վերականգնվել է գազամուղի վնասված հատվածը

PanARMENIAN.Net - Մայրուղային գազամուղի վնասված հատվածը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան, վերականգնված է, չորեքշաբթի հայտարարել է Վրացական նավթագազային կորպորացիայի նախագահ Ալեքսանդր Խետագուրին: «Վնասված հատվածն արդեն վերականգնվել է եւ այժմ այն տեստավորվում է»,-ասել է Խետագուրին: Նրա խոսքերով, բնական գազի առաքումը հայ սպառողին կվերսկսվի մոտ ժամանակներս: Վերականգնողական աշխատանքները վնասված հատվածում կատարում էր Վրացական գազատրանսպորտային ընկերությունը, որը հանդիսանում է Վրացական միջազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազամուղի վթարը տեղի էր ունեցել դեկտեմբերի լույս 18-ի գիշերը Անանուրի-Դուշետի հատվածում ձնահոսքի պատճառով: Ձնահոսքը վնասել էր 1,2 հազար միլիմետրանոց տրամագծով խողովակը: Երեքշաբթի «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարեց, որ եթե վերանորոգման աշխատանքները ձգձգվեն Հայաստանը կարող է այս ձմեռ զկվել ստորերկրյա պահեստարաններում պահվող գազի պաշարներից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---