Բաքու. Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին «նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային համագործակցության համար»17 հունվարի 2007 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Տարածաշրջանային տրանսպորտային ցանցը կարեւոր դեր կկատարի Եվրասիական տարածաշրջանի զարգացման գործում: Հունվարի 13-ին Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները պայմանավորվածության են հասել Բաքու-Թբիլիսի-Կարս երկարթուու շինարարության եւ վերակառուցման նախագծի ստորագրման վերաբերյալ»,-հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո կենտրոնը: Ինչպես ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ, այդ նախագծի գործարկումը «նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային համագործակցության համար»:«Տարածաշրջանային տրանսպորտային ցանցը կարեւոր դեր կկատարի Եվրասիական տարածաշրջանի զարգացման, նրա անվտանգության ապահովման գործում, կամրապնդի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ կնպաստի առավել գլոբալ համագործակցությանը: Տվյալ նախագիծը մեծ քայլ կլինի եւ նոր աստիճանի կբարձրացնի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումը Մետաքսե մեծ ճանապարհի վերականգնման շրջանակներում: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա Արեւելք-Արեւմուտք էներգետիկ տրանսպորտային հաղորդակցության հիմնական տարրը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Միջազգային չափանիշներին համապատասխանող երկաթուղու կառուցման շնորհիվ, անարգել կկատարվի բեռների եւ ուղեւորների փոխադրում, կզարգանան տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքները, կապահովվի առավել հաջող ելքը ապրանքների շուկա եւ այլն, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |