33  15.06.16 - HSBC Հայաստանը պարգևատրել է առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

HSBC Հայաստանը պարգևատրել է առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

HSBC Հայաստանը պարգևատրել է առևտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին

PanARMENIAN.Net - HSBC Բանկ Հայաստանը 7-րդ տարին անընդմեջ հունիսի 15-ին ներկայացրել և մրցանակներ է հանձնել Բանկի Առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած հաճախորդներին: Յոթ տարվա ընթացքում այս մրցանակաբաշխությունը Հայաստանի առևտրի ֆինանսավորման ոլորտում մատնանշում է իրենց ոլորտում շուկայի առաջատար կազմակերպություններին:

HSBC Բանկ Հայաստանի գխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը նշեց, որ մրցանակակիր ընկերությունները նշանակալի արդյունքներ են գրանցել 2015-ի ընթացքում, և մեծ դեր են խաղացել երկրում իրենց ոլորտը զարգացնելու հարցում՝ աճ գրանցելով, զարգացնելով միջազգային առևտրային կապերը, հավատարմություն ցուցաբերելով գործընկերների հանդեպ և նորարարական տեխնոլոգիաներ ներդնելով:

«HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին ծառայություններ տրամադրել գործարքի երկու կողմին էլ և մենք կարողանում ենք օգնել նրանց առավել արդյունավետ հաղթահարել խոչընդոտներն ու կառավարել իրենց ռիսկերը և իրացվելիության ծախսերը: Առևտրի ֆինանսավորման մեր մասնագետները եզակի հնարավորություն ունեն՝ նրանք կարող են կամրջի դեր տանել՝ միմյանց կապելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հաճախորդներին»,- ասաց Քլեմենցը:

Անդրադառնալով այսօրվա միջազգային առևտրի ոլորտի տենդենցներին՝ ըստ HSBC-ի նկատառումների, գործադիր տնօրենը նկատեց, որ այսօր այն ավելի շատ ծառայությունների առևտուր է, որի փոխադրումն իրականացվում է ինտերնետի միջոցով:

«Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության, ծառայությունները՝ սպառողներին հասցվող ոչ շոշափելի ապրանքը, աշխարհի տնտեսությունների ամենախոշոր և արագ աճող բաղադրիչն են: Ծառայությունների առևտուրը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը և որոշ զարգացած երկրներում ՀՆԱ-ի 80%-ը: Այն արագորեն աճում է ինչպես զարգացող խոշոր շուկաներում՝ օրինակ Չինաստանում, այնպես էլ Հայաստանում»,- ասաց նա:

Քլեմենցի խոսքով, ծավալների աճ կարելի է տեսնել նաև Հայաստանում ծառայությունների առևտրի հետևյալ ոլորտներում՝ կացության կազմակերպում, զվարճնանքներ և հանգիստ, ինչպես նաև տեղեկատվություն և կապ:

HSBC Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանն իր հերթին նկատեց, որ առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն ընկերություններին ընտրելիս, դիտարկում են Հայաստանի շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնողներին:

«Մենք դիտարկում ենք այն կազմակերպություններին, որոնք իրենց ոլորտի շուկայում առաջատար դիրքեր են գրավում: Այս տարի առանձնացրել ենք այն կազմակերպությունները, որոնք Հայաստան ներմուծվող ապրանքները փոխարինող ապրանքատեսակ են արտադրում, որոնք՝ թե որակով, թե գնով չեն զիջում միջազգային չափանիշներին»,- լրագրողներին պարզաբանեց Պետրոսյանը:

Նա նշեց, որ 1865թ.-ին HSBC-ն հիմնադրվել է մի գաղափարի համար՝ ֆինանսավորել Եվրոպայի, Հնդկաստանի և Չինաստանի միջև աճող առևտուրը, և այս առումով շատ բան չի փոխվել, բացի այն, որ այսօր HSBC Խումբը սպասարկում է 47 միլիոն հաճախորդի 71 երկրում և տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում:

«HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը մեզ թույլ է տալիս ունենալ որոշակի մրցակցային առավելություններ և հնարավորություն մեր հաճախորդներին ասելու՝ եթե ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, HSBC-ն կարող է օգնել երկու կողմում էլ: Սա է այն գաղափարը, որ որդեգրել ենք 7 տարի առաջ և որով շարունակում ենք առաջնորդվել՝ պարգևատրելով և խրախուսելով այն հաճախորդներին, ովքեր առավելագույնս օգտվում են այդ հնարավորություններից»,- պարզաբանեց նա:

Հունիսի 15-ի մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունները հաղթող են ճանաչվել 2015-ին միջազգային առևտրի ոլորտում ցուցաբերած իրենց նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության և գրանցած զգալի հաջողությունների համար:

Տարվա առևտրի ֆինանսավորման լավագույն 5 հաճախորդն են.

1. Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝Միջազգային առևտրի մրցանակ. ԱԷՍ Թրեյդ ՍՊԸ (Աննա Հովհաննիսյան, ֆինանսական տնօրեն)

Կազմակերպությունը մրցանակ է ստանում 2015-ին միջազգային առևտրի ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու և գործունեությունը դեպի Վրաստան ընդլայնելու համար: Ընկերությունը նաև հաջողակ է տեղական արտադրության իր ապրանքների համար մրցունակ գին սահմանելու հարցում:

ԱԷՍ Թրեյդ ՍՊԸ-ն 2013-ից Հայաստանում ներկայանում է «ՍՄԱՐԹԼԱՅՆ ՊՐՈՖԱՅԼՍ» ապրանքանիշով և զբաղվում դռների և պատուհանների համար մետաղապլաստե պրոֆիլների և պատուհանագոգերի արտադրությամբ և վաճառքով: Օգտվելով HSBC-ի առևտրի ֆինանսավորման լուծումներից և գործակցելով ԱՄՆ-ում HSBC-ի հաճախորդ հանդիսացող գործընկերների հետ, ընկերությունը զգալիորեն նվազեցրել է արտադրության ծախսերը, ինչի արդյունքում կարողացել է մրցունակ գին ապահովել սպառողների համար:

2. Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Նորարարական առևտրի մրցանակ. Ռեդինետ ՓԲԸ (Անդրանիկ Քարամյան, տնօրեն)

Այս կազմակերպությունը մրցանակ է ստացել Հայաստանում էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացումը խթանելու համար: 2015-ին մասնակցել և հաղթել է էներգախնայող սարքավորումների տեղադրման 4 խոշոր տենդերի, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1.3 միլիարդ դրամ:

Ռեդինետ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001-ին և զբաղվում է հեռահաղորդակցական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության համակարգերի մատակարարմամբ, տեղադրմամբ և կարգավորմամբ Հայաստանում, Վրաստանում և տարածաշրջանում: Գործակցելով HSBC Հայաստանի հետ, ընկերությունն իրականացրել է էներգախնայող սարքավորումների ներմուծման և տեղադրման ծրագրեր, որի արդյունքում հայաստանյան 4 խոշոր հաստատություն օգտվում են ժամանակակից նորարական և էներգախնայող համակարգերից: Սա լիովին համապատասխանում է HSBC-ի պատասխանատու բիզնես վարելու գաղափարախոսությանը և արժեքներին:

3. Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Լավագույն նորեկ հաճախորդ. ՀԿԳ ՓԲԸ (Գագիկ Մակարյան, տնօրեն)

Լավագույն նորեկ հաճախորդ բանկի համար կամ կազմակերպություն, որ նոր է սկսել օգտվել առևտրի ֆինանսավորման գործիքներից: Այս անվանակարգում ներկայացվող կազմակերպությունն ընտրվել է առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումն իր դիվերսիֆիկացված բիզնեսի տարբեր ճյուղերում ընդլայնելու համար:

ՀԿԳ ՓԲԸ-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 1998-ին և ներգրավված է արտադրական տարբեր ոլորտներում՝ կերերի արտադրություն, թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմաներ, ալրաղաց և ալկոհալային խմիչքների արտադրություն: Ընկերության ներկայիս ծրագրերից է գարեջրի արտադրությունը Դիլիջանում: Ընդհանուր առմամբ, ընկերությունը կենտրոնացած է տեղական շուկայում մասնաբաժինն ավելացնելու և բիզնեսն ընդլայնելու վրա: HSBC-ի հետ գործակցությունը սկսվել է 2015-ին՝ գարեջրի արտադրության համար նախատեսված սարքավորումների ներմուծման համար տրամադրված ֆինանսավորմամբ: Գործարքի իրականացման համար ներգրավվել են նաև HSBC Նիդերլանդները և HSBC Չեխիան:

4. Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ. Արպանիվ ՍՊԸ (Արտյոմ Խանդանյան, տնօրեն)

Այս ընկերության հետ Բանկի գործակցությունը սկսվել է 2008-ից: HSBC-ն միակ ֆինանսավորող բանկն է: Այս անվանակարգում ընկերությունն առաջադրված էր Բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի և առևտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար:

Արպանիվ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003-ին և ներգրավված է Ռուսաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում և Ասիական երկրներում արտադրված անվադողերի ու մարտկոցների ներմուծմամբ, վաճառքով և սպասարկմամբ Երևանում և Հայաստանի շրջաններում: Ընկերությունը նաև հաջողություններ է գրանցել իր գործունեությունը դեպի Վրաստանի և ԱՄՆ շուկաներ ընդլանելու գործում: HSBC-ի հետ գործակցությունը սկսվել է 2008-ից և այս տարիների ընթացքում գրանցել է աճ՝ ընդլայնվելով դեպի այլ շուկաներ և շարունակում է այդ գործընթացը: Այժմ ընկերությունը ծրագրում է գործակցել Goodyear Middle East` անվադողեր արտադրող խոշոր կազմակերպության հետ և շարունակել ընդլանվել:

5. Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Գրան պրի. ԱՍԿԵ Գրուպ ԲԲԸ (Վահան Հարությունյան, տնօրենների խորհրդի անդամ)

Տարվա լավագույն հաճախորդ

1. Լավագույն հաճախորդն առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործման ծավալի առումով 2. Արտադրություն, որի արդյունքում ներմուծվող ապրանքը փոխարինվում է տեղականով և մրցունակ գնով 3. Նոր աշխատատեղեր

2015-ին HSBC Հայաստանը թողարկել է պատմության մեջ իր ամենամեծ ակրեդիտիվը այս բիզնեսի համար, որի արդյունքում կկրկնապատկվի կազմակերպության արտադրական հզորությունը և կընդլայնվեն արտահանման հնարավորությունները:

ԱՍԿԵ Գրուպ ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995-ին և Հայաստանում շինարարական մետաղե իրեր, ձուլվածքներ արտադրող ամենախոշոր կազմակերպություններից մեկն: 2007-ին ընկերությունն ամբողջովին արդիականացվել է գերմանական նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: 2011-ին ևս ԱՄՆ $40 մլն-ի ներդրում է ուղղվել գործարանի արտադրական գծերի բարելավմանը, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել ներմուծվող համանման ապրանքների հետ թե գնի, թե որակի առումով: 2015-ին Բանկի առևտրի ֆինանսավորման գործիքների օգնությամբ ընկերությունը Նիդերլանդներից ներմուծում է մետաղի մշակման նոր արտադրական գիծ, որի գործարկման արդյունքում 50%-ով կավելանա արտադրական հզորությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և տեղական արտադրության մրցունակ արտադրանք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---