Հայաստանն ու Վրաստանը շարունակում են նոր մայրուղու կառուցման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Հայաստանի միջեւ նոր մայրուղու կառուցման մասին միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագծի շրջանակներում ֆինանսական օգնությունը կհատկացնի Եվրասիական ֆոնդը: «Հայաստանը օժանդակում է տվյալ նախագիծը, որը կկապի Աջարիայի եւ Սամցխե-Ջավախեթիի շրջանները Հայաստանի հետ, եւ այդ ուղղությամբ ամենամոտ ապագայում լուրջ աշխատանք է սկսվելու»,- հայտնել է Սարգսյանը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---