Հայաստանի Պրո-Կրեդիտ Բանկն իջեցրել է բիզնես վարկերի տոկոսադրույքները

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը , մնալով հավատարիմ իր փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու քաղաքականությանը, 2009թ. մարտի 02-ից մինչ- ապրիլի 30ը հայտարարում է ակցիա դոլարային վարկերի համար։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին բանկի մամլո ծառայությունից, ակցիայի ընթացքում տրամադրված 50.000ից մինչեւ 500.000 ԱՄՆ դոլար կազմող վարկերի համար տարեկան դրույքաչափը կկազմի 13%ից մինչ- 15%։ ՊրոԿրեդիտ Բանկի նպատակն է ստեղծել ֆինանսական հաստատություններ «հասարակ մարդկանց» համար, նշվում է հաղորդագրության մեջ:



Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 85 լիցենզիան տրված է 2007թ. դեկտեմբերի 7-ին: Հաճախորդների սպասարկումը սկսվել է 2008թ. Փետրվարի 5-ից։ Բանկի հիմնական ուղղություններից է փոքր, մանր եւ միջին բիզնեսի վարկավորումը ։



Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի լիիրավ անդամ։ ՊրոԿրեդիտ Խումբը բաղկացած է Ար-ելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության` Ֆրանկֆուրտում գտնվող ,ՊրոԿրեդիտ Հոլդինգե ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:



Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության եւ Ավանդները երաշխավորող հայկական հիմնադրամի անդամ, համագործակցում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հետ։



2008թ. հունիսի 30-ի դրությամբ, բանկի աշխատակիցների թիվը կազմել է 206 մարդ:



2008 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5 193 674 դրամ, ակտիվներ` 10 883 070 դրամ, պարտավորություններ` 5 689 396 դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---