Իտալիան ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին 6 մարտի 2009 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահն ասել է, որ հայ-իտալական հարաբերությունները զարգացման լավ հեռանկար ունեն`այդ համատեքստում կարեւորելով քաղաքական երկխոսության եւ փոխադարձ շփումների ակտիվացումը: Իտալիայի փոխարտգործնախարարի խոսքով` իր երկիրը եւս հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ, որի համար կան լուրջ նախադրյալներ եւ բարի կամք: Նշելով, որ երկու երկրների ցանկությունները համահունչ են, նախագահ Սարգսյանը դեպի եվրոպական ընտանիք ճանապարհին Հայաստանի համար էական է համարել Իտալիայի նման առաջատար երկրի հետ երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության ընդլայնումը: Կողմերը խոսել են նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մասին` նկատելով, որ այն համագործակցության լայն հնարավորություններ է բացում: Սերժ Սարգսյանը հատկապես կարեւորել է գործակցության տարածաշրջանային բաղադրիչը: Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին` անցած տարվա օգոստոսին վրաց-օսական ճգնաժամի շրջանում Իտալիայի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով`այդ իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկարային է, եւ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ճանապարհով: Նշելով, որ իր երկիրը շահագրգռված է Կովկասում կայունության հաստատմամբ, Ալֆրեդո Մոնտիկան ասել է, որ Իտալիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի զարգացումներին: Հայաստանի ղեկավարը բարձր է գնահատել տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Իտալիայի հավասարակշռված վերաբերմունքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |