«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականին կվարկավորի փոքր եւ միջին բիզնեսը

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վարկային ներդրումները 2008 թվականին աճել են 40 տոկոսով, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է», - հաղորդել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Սակայն, ըստ Սլեյթերի, վարկավորման գծով որոշ անկում է նկատվում 2008 թվականի վերջին եռամսյակում եւ 2009 թվականի առաջին քարորդում: Դա պայմանավորված է երկրում եւ ողջ աշխարհում տնտեսական կայունության պայմաններում ռիսկի մեծացմամբ, պարզաբանել է նա: «Մենք շարունակում ենք վարկավորել մեր հաճախորդներին, իսկ 2009 թվականին հիմնական շեշտը կդրվի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման վրա», - ասել է նա:



Ինչպես հաղորդել է Թիմ Սլեյթերը, այդ հատվածի վարկավորումը կարող է խթան հանդիսանալ Հայաստանի հետագա զարգացման համար: Ինչ վերաբերում է վարկավորման տեմպերի նվազմանը, ապա դա կապված է դրամի փոխարժեքի արժեզրկման հետ, ինչը մեր հաճախորդներին ստիպել է իրենց ավանդները դրամից վերաձեւակերպել դոլարի:



Տարեվերջին, գլխավոր գործադիր տնօրենի կարծիքով, հակառակ միտում կնկատվի, առավել եւս, որ բանկերի մեծամասնություն, այդ թվում նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն դրամով ավանդների համար մեծ տոկոսադրույք է ապահովում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---