2009 թվականին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 10 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի առեւտրի նախարարության կանխատեսմամբ, 2009 թվականին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 10 տոկոսով: Այդ մասին մարտի 11-ի մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:



Նրա խոսքերով, 2008 թվականին Հայաստան է այցելել 588 000 զբոսաշրջիկ, ինչը 9,4 տոկոսով (510 000 մարդ) ավել է, քան 2007 թվականին: Ինչպես հաղորդել է Ապրեսյանը, կազմակերպված զբոսաշրջությունը կազմել է 15-20 տոկոս երկրի ընդհանուր զբոսաշրջության կառուցվածքում, մնացածը` անհատական այցելություններ են, որոնցից 60 տոկոսը սփյուռքի ներկայացուցիչների այցերն են:



Ըստ Ապրեսյանի, զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջին հերթին կապված է նրա հետ, որ Հայաստանը գրավիչ երկիր է հարուստ ազգային կոլորիտի ու պատմության, եզակի բնության, հյուրընկալ ժողովրդի տեսակետից, եւ կարեւորը, ցածր գների առումով: Իր կողմից Հայաստանի կառավարությունը վերանայել է «Պետական տուրքի մասին» օրենքն ու այժմ 21-օրյա մուտքի արտոնագրի համար հարկ կլինի վճարել 3000 դրամ: «Ստեղծված պայմաններում հանրապետությունում զբոսաշրջության զարգացման հետագա խթանման համար անհրաժեշտ է պետության ու մասնավոր հատվածի համագործակցությունը»,-ասել է նա: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է տրամադրվող ծառայությունների մակարդակի բարձրացմանն, զբոսաշրջության ոլորտում բարենպաստ օրենսդրական դաշտի ստեղծմանն, վիզային ռեժիմի պարզեցմանն, ինչպես նաեւ ճանապարհների բարեկարգմանն ուղղված նախագծերի մշակմամբ , ասել է Ապրեսյանը: «Բարենպաստ պայմանների ստեղծումը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար թույլ կտա համալրել Հայաստանի պետբյուջեն»,-հավելել է նա:



Ինչպես հաղորդել է Ապրեսյանը, համաշխարհային ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ զբոսաշրջության ոլորտի վրա ողջ աշխարհում: Ըստ Զոբսաշրջության միջազգային կազմակերպության, 2008 թվականին գրանցվել է միջազգային զբոսաշրջության աճի դանդաղում 3-3,5 տոկոսով, իսկ 2009 թվականին նախատեսվում է, որ միջազգային զբոսաշրջության աճը կտատանվի 0-1 տոկոսի մակարդակում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---