«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ վերականգնել է գծի 450 մ 3 ապրիլի 2009 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Արտենի-Արագած հատվածը չի վերանորոգվել ավելի քան 20 տարի, նրա տեխնիկական վիճակը գնահատվում է չափազանց անբավարար»,- նշել է ,ՀԿԵե ՓԲԸ Գծի ծառայության պետ Ա. Ունուսյանը: Նրա խոսքերով` այդ աշխատանքների հետ զուգահեռաբար ակտիվորեն շարունակվում է Մասիս կայարանի գծի 6-րդ հատվածի վերանորոգումը: «Երկուշաբթի պլանավորում ենք Սպիտակ-Արչուտ վազուրթում սկսել ամբարձման վերանորոգումը, որի երկարությունը կազմում է մոտ 1 կմ: Ընդհանուր առմամբ 2009թ. ամբարձման վերանորոգման ծրագիրը կազմում է 60 կմ: Հաջորդ շաբաթ կանցնենք վերականգնողական աշխատանքների ՍպանդարյանՊռոշյան վազուրթում»- ավելացրեց նա:Հիշեցնենք, որ վերանորոգման եւ շինմոնտաժային աշխատանքների վերանորոգման եւ շինմոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ գծի արհեստական կառույցների, կապի եւ էներգամատակարարման սարքավորումների ընթացիկ պահպանման աշխատանքների կազմակերպման եւ անցկացման նպատակով` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը ընդունել է որոշում` «պատուհաններ» կազմակերպելու վերաբերյալ: Վերջինս իրենից ներկայացնում է որոշակի երկաթուղային տեղամասում երթեւեկության ժամանակավոր դադարեցում` վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների անցկացման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գլխավոր գծի 45,0 կմ հիմնանորոգում: Աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել մինչեւ 01.12.2009թ.: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |