Ներբանկային շուկայում բանկերի կողմից առքը 4 մլն ԱՄՆ դոլարով գերազանցել է վաճառքը 3 ապրիլի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48.533.036 ԱՄՆ դոլար` 368.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 44.474.460 ԱՄՆ դոլար` 371.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի` հասարակայնության հետ կապերի գծով ծառայությունը: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 18.400.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 365.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 6.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12.8 մլն ԱՄՆ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |