Հայաստանում կստեղծվի Հիփոթեքային ընկերություն` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատոր10 ապրիլի 2009 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից մշակված հայեցակարգի` ՀՀ-ում մոտ մեկ ամսից ստեղծվելու է Հիփոթեքային Ընկերություն` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատոր: Այդ մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն նախագծման համար հիմք է ընդունվել այդ ինստիտուտների ստեղծման միջազգային լավագույն փորձը: Հիփոթեքային ընկերությունը ստեղծվելու է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա` որպես վարկային կազմակերպություն: Ընկերության նախնական հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը, որը կներդնի 5 մլրդ դրամ, ապա Հիփոթեքային ընկերության կապիտալում ներդրում կարող են իրականացնել ՀՀ Կառավարությունը, ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ) միջազգային հեղինակավոր ներդրողները, որոնց մասնակցությամբ նախատեսվում է տարեվերջին հիմնադրամի կապիտալն ավելացնել մի քանի անգամ: Հայաստանի Հանրապետությունում Հիփոթեքային ընկերության` հիփոթեքային երկրորդային շուկայի օպերատորի հիմնադրմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նպատակ են հետապնդում ստեղծել արդյունավետ ֆինանսական ենթակառուցվածք բնակարանային ապահովվածության խնդիրների լուծման համար: Վերջինս արժեթղթերի թողարկման միջոցով ձեւավորելու է երկարաժամկետ փողեր, որոնք ուղղվելու են հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: Արդյունքում կբարելավվեն հիփոթեքային վարկավորման պայմանները` բարձրացնելով հիփոթեքային վարկերի մատչելիությունը` տոկոսադրույքների իջեցման վարկերի ժամկետների երկարացման հաշվին: Հիփոթեքային ընկերությունը, բացի վերոնշյալ` մասնավոր հատվածի վերաֆինանսավորումից, իրականացնելու է նաեւ սոցիալական բնակարանային ապահովվածության ծրագրերի վերաֆինանսավորում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |