ԱՄՀ. Այս իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի ճկուն փոխարժեքի քաղաքականությունը10 ապրիլի 2009 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Հարավային Կովկասի մյուս երկրների վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության միտումները նույնն են, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը` ելույթ ունենալով «Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» խորհրդաժողովում: Նրա խոսքերով, Հայաստանի վրա էապես ազդեց եւ կազդի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը: Նա նշել է, որ վերջին 5-6 տարում Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում նկատվում են մի շարք ընդհանուր միտումներ, մասնավորապես, գների բարձր մակարդակը, կառուցվածքային բարեփոխումները, սեփականաշնորհումը, ելքը դեպի կապիտալի շուկաներ: Սակայն, նա ասել է, որ գների հետագա անկումը բացասաբար անդրադարձավ արտահանման տեմպերի վրա: Անկման մյուս գործոնը մասնավոր դրամական փոխանցումների ծավալի կրճատումն է: Նա նշել է, որ նման երեւույթները ավելի քիչ են ազդել Հայաստանի վրա, օրինակ, Տաջիկստանի համեմատ, որտեղ փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի 50 տոկոսը: Բացի այդ, 2009թ-ից կտրուկ նվազել է ուղղակի արտերկրյա ներդրումների ծավալը, իսկ որոշ երկրներում այն կրճատվեց 2008թ, վերջում: Հայաստանը եւս չխուսափեց դրանից: Ահմեդը նշել է, որ շատ երկրներ արձագանքեցին ճգնաժամին ազգային արժույթի արժեզրկմամբ: Այդպես եղավ նաեւ Հայաստանում, աճեց դոլարացման մակարդակը: Ըստ ՀՀ ԿԲ-ի գնահատականների, դոլարացման մակարդակը այս պահի դրությամբ կազմում է 73 տոկոս պարտավորությունների եւ ավանդների գծով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |