Հայաստանի համար առավել արդյունավետ է միջին ժամկետային բիզնես-պլանավորումը15 ապրիլի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Միջազգային գործարար զեկույցի վերջին տվյալները ցույց են տալիս մասնավոր հատվածի ընկերություններում գործունեության պլանավորման ժամանակային փուլերը: Հարցմանը մասնակից բոլոր ընկերությունների 49%-ը նշել է, որ պլանավորումը կատարվում է 1-3 տարի ժամանակահատվածի համար: Նման պատասխանի հետ համակարծիք է նաեւ Հայաստանում հարցված ընկերությունների 31%-ը: 1-3 տարի ժամանակահատվածում պլանավորման ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել Դանիայում (64%), Նոր Զելանդիայում եւ Միացյալ Թագավորությունում (երկուսն էլ 64%), Հնդկաստանում եւ Հունաստանում (երկուսն էլ 59%): Ամենից շատ երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից առանձնանում է Չինաստանը: Երեք տարին գերազանցող ժամանակահատվածով բիզների պլանավորում են իրականացնում չինացի գործարարների 44, իսկ հայ գործարարների ընդամենը 22%-ը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարճաժամկետ պլանավորմանն են հակված բոլոր երկրների հարցվածների 21%-ը, ինչը հատկապես բնորոշ է Լատինական Ամերիկայի երկրներին: Մեքսիկայի ընկերությունների 73%-ը, Արգենտինայի 71%-ը եւ Չիլիի 43%-ն կատարում են մինչեւ 12 ամիս ժամանակահատվածի պլանավորում: Այս մոտեցումն է կիրառվում նաեւ հայաստանյան գործարարների 35%-ի կողմից, ինչը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Զեկույցում նշվում է, որ ֆինանսական ծառայությունների ոլորտի ընկերությունները ամենից երկարաժամկետ պլաններն ունեն: Ինչպես նշում է «Գրանթ Թորնթոն Ամիո» ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը, 3 տարին ամենից հաճախ հանդիպող պլանավորման ժամանակահատվածն է: Սովորաբար Հայաստանում ընկերությունների պլանները կազմվում են մինչեւ 3 տարվա ժամկետի համար, ինչը հիմնավորված է` հաշվի առնելով տնտեսության անկայունությունը: Համաշխարհային տնտեսական անկումներն իրենց հերթին մարտահրավերներ են նետում ֆորմալ պլանավորման գործընթացին` այն դարձնելով ավելի ու ավելի ճկուն` ծագող դժվարություններին արձագանքելու համար: Այդուհանդերձ, կարճաժամկետ գործառնական պլան ունենալն ամենեւին չի նշանակում, որ վերանում է երկարաժամկետ ռազմավարական պլանի անհրաժեշտությունը: Ըստ Հակոբյանի, կարճաժամկետ հեռանկարում առաջացող մարտահրավերներն ավելի հեշտ են հաղթահարվում, եթե բիզնեսը հստակ պատկերացնում է իր գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում»: Միջազգային գործարար զեկույցի համաձայ,ն շահութաբերության բարձրացմանն ուղղված լավագույն նախաձեռնությունը ապրանքների նորարարությունն է: Շահութաբերությանն ամենից առավել նպաստող նախաձեռնության վերաբերյալ հարցին ի պատասխան 7,200 մասնավոր ընկերությունների 20%-ը նշել է նորարությունը, 18%-ը` ծախսերի կրճատումը, իսկ 13%-ը գնագոյացման ռազմավարությունը: Այս ցուցանիշները գրեթե համընկնում են Հայաստանի գործարարների կարծիքների հետ, բացառությամբ ծախսերի կրճատմանը, որը հաջող նախաձեռնություն է համարել միայն հարցված ընկերությունների 7%-ը: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կողմից հրապարակվող Միջազգային գործարար զեկույցը ամենամյա հարցում է, որն անցկացվում է աշխարհի մասնավոր հատվածի ձեռնարկությունների ղեկավարների շրջանում: Նախաձեռնված լինելով 1992 թ-ին եվրոպական ինը երկրներում` զեկույցն այժմ ամփոփում է 36 երկրների ավելի քան 7,200 ձեռնարկությունների հարցման արդյունքները` տրամադրելով տարածքային, տարածաշրջանային եւ համաշխարհային տվյալներ տնտեսական եւ կոմերցիոն հարցերի վերաբերյալ, որոնք ազդում են հաճախ համաշխարհային տնտեսության ,շարժիչե անվանվող հատվածի գործունեության վրա: Հետազոտությունն իրականացվում է ,Էքսպերիան բիզնես ռազմավարություններե կազմակերպության կողմից: Յուրաքանչյուր լրացված հարցաթերթիկի համար Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերում է 5 ԱՄՆ դոլար, որի ընդհանուր գումարը 2008 թ.-ին կազմել է 39,000 ԱՄՆ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |