«Նորվիկի» մաքուր եկամուտը 2008 թ. կազմել է 4 800 000 դոլար

PanARMENIAN.Net - Վերջերս «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ամփոփեց 2008 թվականի ընթացքում իր գործունեության արդյունքները: Այդ մասին հաղորդել են կազմակերպության PR բաժնի ու մարքեթինգի բաժնում: Չնայած, որ 2008թ. հայկական շուկայում «Նորվիկի» գործունեության միայն երկրորդ տարին է, կազմակերպությունը կարող է խոսել դրական միտումների մասին, որոնք ամրագրվել են կազմակերպության ակտիվների եւ ընկերության ընդհանուր կապիտալի աճով:



Համաձայն KPMG Հայաստան կազմակերպության կողմից կատարված անկախ աուդիտի եզրակացության` «Նորվիկիշ» մաքուր եկամուտը 2008 թվականին կազմեց $4.8 մլն., ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ` 2007 թվականի արդյունքները:



Ինչպես հայտնում է «Նորվիկ» ՈւՎԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը, նման աճը ապացուցում է, որ արդյունավետ աշխատանքը հնարավոր է ցանկացած պայմաններում, անհրաժեշտ է միայն ցուցաբերել գրագետ մոտեցում:

Վերջերս կազմակերպությունը առաջարկեց հայ սպառողին մի շարք նոր ֆինանսական ծառայություններ, այդ թվում` My.Norvik.am կայքում ստեղցված "My Norvik" հաճախորդների սպասարկման հատուկ համակարգ եւ ինտերնետի միջոցով վարկերի մարման հնարավորություն: Այսպիսով, ճգնաժամը չի անդրադարձել կազմակերպության գործունեության վրա, եւ Նորվիկ-ը շարունակում է առաջատար դիրք գրավել Հայաստանի վարկային կազմակերպությունների շարքում:



«Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է լատվաիսլանդական «Նորվիկ Բանկ»- ի կողմից եւ արդեն երկու տարի է ինչ գործում է հայաստանյան շուկայում` ապահավելով բարձր եւ կայուն եկամտաբերություն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---