Պետբյուջեի պահեստները թույլ կտան մեծացնել Հայաստանի դիմադրողականությունը 2009թ. մարտահրավերների հանդեպ

PanARMENIAN.Net - 2008թ. պետբյուջեում ձեւավորված պահեստները թույլ կտան մեծացնել Հայաստանի դիմադրողականությունը 2009թ. մարտահրավերների հանդեպ: «2008թ. պետբյուջեի կատարողականությունը կառավարությանը հնարավորություն տվեց ձեւավորել 2009թ. պահեստները, որպեսզի մեծացվի երկրի դիմադրողականությունը ժամանակակից մարտահրավերների հանդեպ»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը կայացած կառավարական նիստին:



Ինչպես հաղորդել է կառավարության ղեկավարը, 2008թ. Ազգային Ժողովի կողմից հաստատված եկամուտների գծով 39 մլրդ դրամով ավել ծավալ էր հավաքվել, իսկ ընդհանուր հաժվին հաջողվեց կուտակել մոտ 77 մլրդ դրամ: «Այդ միջոցները մենք այսօր օգտագործում ենք` հաշվի առնելով, որ այս տարի համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ուժեղ ազդեցություն ունի բյուջեի եկամուտային հատվածի վրա»,- ասել է Սարգսյանը:



Այդ կապակցությամբ Սարգսյանը նշել է, որ այդ կուտակված միջոցները հնարավորություն կտան ամբողջությամբ կատարել սոցիալական պարտականությունների ծավալը, որպեսզի քաղաքացիները չզգան ճգնաժամի բացասական ազդեցությունը իրենց նպաստների եւ աշխատավարձերի ստացման վրա:



Բացի այդ, վարչապետն ավելացրեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի խուսափենք խնդիրներից ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:



2008թ. վերաբերյալ բյուջեի իրականացման տարեկան հաշվետվության համաձայն, եկամուտային հատվածը կազմել է 785,3 մլրդ դրամ, ծախսայինը` 810,6 մլրդ դրամ, դեֆիցիտը` 25,2 մլրդ դրամ:



Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրվա նիստին հաստատել է Հայաստանի Ֆինանսների նախարարության հաշվետվությունը 2008թ. բյուջեի իրականացման վերաբերյալ, որն օրենքով սահմանված կարգով ընթացիկ տարվա մայիսի 1-ին պետք է ներկայացվի Ազգային Ժողով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---