Հայաստանի կառավարությունը հաստատել է ՏՏ ոլորտի զարգացման 2009թ. ծրագիրը23 ապրիլի 2009 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստին հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի զարգացման համար պետական աջակցության 2009թ. ծրագիրը:«Ծրագրի հաստատման նպատակը աջակցությունն է Հայաստանում գիտելիքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնված հասարակության ձեւավորմանն եւ ընդհանուր առմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքով, ծրագիրն իրագործվելու է պետության հետ սերտ փոխգործակցության, Համաշխարհային Բանկի 30 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական աջակցության պայմաններում: Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարը, ծրագիրը ներառում է 8 ուղղություն, այդ թվում` գյուղական համայնքներում հեռուստահաղորդակցման սարքավորումների ստեղծումն ու շահագործումը, որը թույլ կտա մի շարք ծառայություններ օգտագործել եւ այդ ծառայությունները հնարավոր կդառնա հասցնել երկրի մարզեր: Նախատեսվում է նաեւ HP ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բնակչին մեկական համակարգիչ հատկացնել: Ծրագիրը ենթադրում է համաֆինանսավորում, անցել է քննարկման զանազան փուլեր եւ դիտարկվել է նախարարական կոմիտեում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |