2009 թվականի Հայաստանի պետբյուջեն կավելանա 1,7 մլրդ դրամով24 ապրիլի 2009 - 00:07 AMT PanARMENIAN.Net - «Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների եւ ծախսերի գումարներն ավելացնել 1 մլրդ 712 մլն 442.8 հազար դրամով։ Համապատասխան վերաբաշխում է կատարվել ՀՀ 2009թ. պետական բյուջեում, ինչպես նաեւ փոփոխություններ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ»,- հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարական նիստի ընթացքում։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված վարկային պայմանագրերի համաձայն, «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավում» եւ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացման նպատակով դրանց գծով ծախսերը ՀՀ 2009թ. պետական բյուջեում ներառելու անհրաժեշտությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |