«ԲՏԱ Բանկ»-ը կմասնակցի «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 22-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշում էր կայացվել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ին «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել: Այդ մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:



«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն Ղազախստանի խոշորագույն բանկերից մեկի` «ԲՏԱ Բանկ» ԲԸ ռազմավարակակն գործընկերն է, որին պատկանում է հայկական «ԲՏԱ Բանկ»-ի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 49 տոկոսը: Բանկի մյուս բաժնետերերն են «ZRL Betaligunds» GmbH-ը 31,1%-ը բաժնեմասային մասնակցությամբ եւ ղազախահայկական TOO «Mobilex EnergyLimited» ընկերությունը`16,25% բաժնեմասային մասնակցությամբ:



Ներակայումս բանկը փոխանցումներն իրականացնում է Faster, Migom, CONTACT համակարգերով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---