Հայաստանի ԿԲ նախագահը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում կմասնակցի Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստին:



Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են հետեւյալ թեմաները. «Տնտեսության եւ ֆինանսների գլոբալ տեսություն. զարգացող երկրների տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները», «Ակտիվների հետընթացի դարաշրջան. ի՞նչ կարող են քաղել ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Չինաստանը 1990-2005 թթ. Ճապոնիայի օրինակից» եւ «Դրամավարկային քաղաքականությունն անկայունության պայմաններում»:



Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, նիստին ելույթ են ունենալու ԱՄՀ տնօրեն կառավարչի տեղակալ Տակատոսի Կատոն, Նոմուրայի հետազոտական ինստիտուտի ավագ տնտեսագետ Ռիչարդ Կուն եւ Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Գիլյերմո Կալվոն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---