Էլեկտրաէներգիայի արտահանումից ստացած օգուտը բավարար չէ Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան պետք է նպաստի երկրի ռազմավարական ճյուղերի զարգացմանը, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է ՀՅԴ տնտեսական հարցերի խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արա Նռանյանը:



Ըստ նրա, Սեւծովյան տարածաշրջանում կա երկու երկիր, որ արտահանում է առաջնային ապրանքը` Ադրբեջանն ու ՌԴ-ն, մյուսները ներկրում են այն: Հայաստանը մի փոքր տարբերվում է տարածաշրջանի երկրներից: Եթե աշխարհում էլեկտրաէներգիայի 80 տոկոսը արդյունահանվում է ավանդական աղբյուրներից` ածուխ, գազ, ապա ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 40 տոկոսը ստացվում է վերակագնվող աղբյուրներից, հիմնականում հիդրո, շուրջ 40 տոկոսը` ատոմային էլեկտրաէներգիան է եւ միայն 20 տոկսի համար օգտագործվում է ածխաջրածնային հումքը: «Ստացվում է, որ Հայաստանը առավելապես գերազանցում է այն բոլոր ցուցանիշները, որոնց ձգտում են բնապահպանները»,-ասել է նա:



Ա.Նռանյանը նշել է, որ ԱԷԿ ունեցող ՍԾՏՀ անդամ 5 երկրների թվում են ՀՀ-ն, ՌԴ-ն,. Բուլղարիան, Ռումինիան ու Ուկրաինան: Թուրքիան ցանկանում է ԱԷԿ կառուցել, սակայն դա դեռեւս ցանկություն է:



Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Նռանյանի, էլեկտրաէներգիայի լոկ արտահանումից օգուտ չկա, Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան պետք է նպաստի երկրի ռազմավարական ճյուղերի զարգացմանը: Նա նշել է, որ էներգակիր ճյուղերը ռազմավարական ոլորտներն են: «Մենք առաջարկում ենք զարգացնել այդ ոլորտները եւ օգտագործել ապրանքը երկրրի ներսում: Մենք կարող ենք զարգացնել արդյունաբերությունը եւ առավել զարգացած լինել այդ առումով: Մյուս կողմից, այդպիսով մենք առավելություն չենք տալիս մեր հարեւաններին, որոնք կարող են օգտվելով մեր էներգիայից առաջ անցնել եւ զարգանալ»,-ասել է Նռանյանը:



Ըստ Նռանյանի, պետք է մշակել էներգետիկայի զարգացման ռազմավարություն եւ արտահանել էներգիայի ավելցուկը: «Դա թույլ կտա հետագայում եւս զարգացնել էներգակիր ճյուղերը ՀՀ-ում»,-ասել է Նռանյանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---