Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը 2011 թվականի հունվարի 1-ից կազատվի տեսչական ստուգումներից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է, որ 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ,ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, 2008թ. արդյունքներով մինչ- 70 մլն դրամ շրջանառություն (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացնել:



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքերը, ով նախագիծ էր ներկայացրել այն մասին, որ այդ որոշումն «աննախադեպ» է: «Սա իրոք աննախադեպ որոշում է, որը կայացնում է այսօր կառավարությունը։ Մենք այս որոշումը կայացնում ենք ՀՀ նախագահի հանձնարարականով` նպատակ ունենալով առավել բարենապաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` ճգնաժամի բացասական ազդեցությունները հաղթահարելու նպատակով», - ասել է Տիգրան Սարգսյանը։





Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ շուրջ 22 տեսչական ստուգում իրականացնող մարմին կա ՀՀ-ում։ Բացառությունը վերաբերելու է այն դեպքերին, երբ գործը վերաբերում է մարդկանց առողջության, պետության անվտանգության ապահովման հետ։ Բայց այդ բացառիկ դեպքերն էլ լինելու են վարչապետի հսկողությամբ եւ միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ։ «Համոզված եմ, որ մեր հակաճգնաժամային դիմադրողականությունը այս առումով կավելանա», - ասել է ՀՀ վարչապետը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---