«HSBC Բանկ Հայաստանը» հունիսի 1-ից Հայաստանի մարզերի դպրոցականների համար կազմակերպում է «Կարիերայի օր»29 մայիսի 2009 - 22:12 AMT PanARMENIAN.Net - «HSBC Բանկ Հայաստանը» հունիսի 1-ից կազմակերպում է «Կարիերայի օր» Հայաստանի տարբեր մարզերի 40 դպրոցականների համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:«Մեր նպատակն է մարզերից եկած 40 դպրոցականներին ծանոթացնել բանկի կառուցվածքին, ֆինանսական ծառայությունների մատուցման եւ բանկային գործունեության սկզբունքներին»,- ասվում է հաղորդագրությունում: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը Հայաստանում գրանցված առաջին միջազգային բանկն է: Բանկն իր գործունեությունը սկսել է 1996-ին: «HSBC Bank plc»-ն «HSBC Բանկ Հայաստանի» բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի բաժնետերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտասահմանի հայ ներդրողներին: Բանկն ունի 10 մասնաճյուղեր Երեւանում, ինչպես նաեւ 45 բանկոմատներ: 2009-ի մարտի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալը 14 877 392 հազար դրամ է, ակտիվները` 128 233 974 հազար դրամ, պարտականությունները` 113 356 582 հազար դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |