«France Telecom» ընկերության փոխնախագահը համոզված է, որ հայ բաժանորդները չեն հիասթափվի

PanARMENIAN.Net - «France Telecom» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտին ժամանել է Հայաստան մասնակցելու «Orange Հայաստան» ծրագրի մեկնարկին: Օլաֆ Սվանտեն հաստատել է ընկերության պարտավորությունները որակյալ եւ ժամանակին համապատասխան հեռախոսային եւ ինտերնետ-ծառայություններ տրամադրելիս: «Մենք ուրախ ենք աշխատել հայկական շուկայում, եւ հավաստիացնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր բաժանորդներին»,- ասել է նա:



Փոխնախագահը նաեւ նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի տարեվերջին ընկերությունը լիովին նախապատրաստված լինի Հայաստանում ծառայություններ տրամադրելուն: «2009-ի ընթացքում «France Telecom» ընկերությունը մտադիր է ներդնել 80 մլն դոլար, որն ուղղվելու է ծառայությունների տրամադրմանը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ տարածաշրջանում»,- ասել է Օլաֆ Սվանտին:



Բացի դրանից, ինչպես ասել է Օլաֆ Սվանտին, «սա հիանալի մարտահրավեր է ծառայություններ մեկնարկել նոր երկրում, ուր արդեն գործում են երկու հարգված շարժական կապի օպերատորներ, որոնց հետ արդար մրցակցության ակնկալիքներ ունենք»:



«France Telecom»-ը ձեռք է բերել Հայաստանում բջջային հեռախոսակապի եւ շարժական ինտերնետի ծառայություններ մատուցելու 15 տարվա լիցենզիա 2008-ի նոյեմբերին` վճարելով 51, 5 մլն եվրո: «Orange Հայաստան» բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է «France Telecom»-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---