Հայաստանն ու Ավստրիան ստորագրեցին միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր29 հունիսի 2009 - 21:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 29-ին Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ ստորագրվեցմիջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:Հաղորդման համաձայն, հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, իսկ ավստրիական կողմից` Ավստրիայի տրանսպորտի նորարարությունների եւ տեխնոլոգիաների դաշնային նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի եւ ավիացիայի հարցերով գլխավոր տնօրեն Պիտեր Ֆրանցմայերը: Ստորագրված համաձայնագրով կողմերը նախատեսում եներկու երկրների միջեւիրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ` կողմերից մեկի կամ երրորդ երկրի միջեւ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանըողջունելով համաձայնագրի վավերացման փաստը նշեց, որ օրը պատմական է, քանի որ այն անցել է քննարկման տեւական շրջան: Գ.Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանի օրենսդրությունըբավարար է առանց բարդությունների իրականացնելու երկկողմ բեռնափոխադրումներ: Նախարար Գ. Սարգսյանի խոսքերով,համաձայնագրի ստորագրումը ազդարարում է մի նոր գործակցության սկիզբ: Ավստրիական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համագործակցությունըհետագայումկթեւակոխի նոր փուլ եւկնպաստի երկու երկրների միջեւիրականացվող բեռնափոխադրումների զարգացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |