Հայաստանը մասնակցում է ԱՊՀ նանոտեխնոլոգիաների նորարարական կենտրոնի ստեղծմանը 1 հուլիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-2-ը Դուբնայում տեղի է ունենում «ԱՊՀ երկրների նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնի ստեղծում» (ԱՊՀ ՆՏՄՆԿ) կազմակերպչական -տեղեկատվական ֆորումը, հաղորդում է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:Կենտրոնի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2008-ին Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի կողմից «Կուրչատովի ինստիտուտ» ՌՆՑ-ի հետ համատեղ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում են Համագործակցության 11 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից: ԱՊՀ ՆՏՄՆԿ-ն պլանավորում է Դուբնայում ստեղծել միասնական կենտրոն, որը համակարգելու է ԱՊՀ նանոարդյունաբերության բարձր տեխնոլոգիական շուկայի ձեւավորումը: Այն Համագործակցության հետազոտական, կրթական, նորարարական տարածության ինտեգրման ճկուն գործիք է դառնալու, որն օգտագործելու է «Դուբնա» ազատ տնտեսական գոտու առավելությունները: ԱՊՀ ՆՏՄՆԿ-ի կառույցն իր մեջ ներառելու սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն, գիտակրթական կենտրոն եւ տեխնոլոգիաների փոխանակման կենտրոն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |