«Արմենիա» հյուրանոցի կառուցումը Սոչիի 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի համար կսկսվի 2010թ.-ին

PanARMENIAN.Net - «Արմենիա» հյուրանոցի կառուցումը Սոչիի 2014թ.Ձմեռային օլիմպիական խաղերի համար կսկսվի 2010թ.-ին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով, այդ նախագծի իրականացման համար Ռուսաստանի առաջատար շինընկերություններից մեկը` «Bamo»-ն, որը ծրագրի գլխավոր ներդրողն է, Հայաստանի Քաղաքաշինության նախարարության, ինչպես նաեւ ճարտարապետների հայկական ու ռուսական միությունների հետ միասին հյուրանոցի լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել:



Մրցույթին մասնակցելու 43 հայտ է ներկայացվել, որոնցից 27 ընդունվել են քննարկման համար: Սարգսյանը նաեւ նշել է, որ հայտերի նման քանակը խոսում է նախագծի հանդեպ մեծ հետաքրքրության մասին:



Մրցույթի հաղթող է դարձել «Հայ նախագիծ ինստիտուտի»` Սարգիս Սարդարյանի գլխավորած ճարտարապետների խմբի նախագիծը: «Bamo»-ն հաղթողի հետ գործարք կկնքի, եւ կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները:



Ռուսաստանը Սոչիում հյուրանոցների կառուցման համար առանձնացրել է ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի հատվածը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---