Ինչու՞ է Հայաստանում թանկացել շաքարավազի գինը25 օգոստոսի 2009 - 22:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀտնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հսկողության տակ է պահում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մրցակցային իրավիճակը, հաղորդում է Հանձնաժողովի լրատվական ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, հաշվի առնելով վերջին երկու օրերին սպառողների շրջանում առաջացած մտահոգությունները շաքարավազի գների, այդ ապրանքատեսակի հնարավոր դեֆիցիտի առնչությամբ, Հանձնաժողովը խստացրել է հսկողությունն ու մրցակցության կանոնների պահպանման նպատակով շուկայում գործող տնտեսվարողներին աջակցում է շուկան անցնցում պահելու համար որոշակի միջացառումներ իրականացնել Հանձնաժողովիկողմից իրականացվածօպերատիվ հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստպայմանների պատճառով աշխարհումշաքարավազի արտադրության համարհումքի խոշորմատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ տարադրամի արժեվորման փաստը, եւ արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առեւտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով: Հանձնաժողովնառայժմ չի համարում, որ շուկայումստեղծված իրավիճակումմրցակցային օրենսդրության խախտումներ կան: Ամեն դեպքումշուկայի զարգացումներըխիստ վերահսկողության տակ են, եւ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |