Հայաստան կժամանի Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը15 սեպտեմբերի 2009 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի մարզպետ Լիդա Նանյանի հրավերով 2009թ. սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում կլինի Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում, որը գլխավորում է նահանգապետ Սերգեյ Մորոզովը, կընդգրկվեն Ուլյանովսկի մարզի կառավարության անդամներ, Ուլյանովսկի տեխնոպարկի ներկայացուցիչներ, Ուլյանովսկի առեւտրա-արդյունաբերական պալատի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Շիրակի մարզի մարզպետի, Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության, Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ձեռնարկությունների ղեկավարների հետ: Տեղի կունենա Ուլյանովսկի մարզի տնտեսական եւ ներդրումային ներուժի շնորհանդեսը: Պատվիրակության անդամները կայցելեն Գյումրիի երկրաշարժի զոհերի հուշահամալիր եւ Իլ-76 ինքնաթիռի վթարից զոհված Ուլյանովսկի մարզի փրկարարների հուշարձան: Ենթադրվում է, որ ըստ 2009թ. մայիսի 29-ին Շիրակի մարզպետ Նանյանի Ուլյանովսկ կատարած այցի ժամանակ կնքված մտադրությունների հուշագրի, Ուլյանովսկի մարզի եւ Շիրակի մարզի միջեւ համաձայնագիր կկնքվի առեւտրանտնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ: Բացի այդ, կողմերը ստորագրության կնախապատրաստեն Ուլյանովսկի բարձրագույն ավիացիոն ուսումնարանի հենքի վրա կադրեր ու ավիացիայի մասնագետներ պատրաստելու եւ Ուլյանովսկ-Երեւան չվերթ բացելու վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |