Արդշինինվեստբանկը դեպի Եվրոպա ուղեգրերի ձեռք բերման հավաստագրեր է հանձնել իր երեք հաճախորդներին

PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկի եւ MoneyGram դրամական փոխանցումների համակարգի կողմից ուղեգրեր ստանալու հնարավորություն ստացան Անահիտ Հարությունյանը` Արմավիրից, Հռիփսիկ Թորոսյանը` Գյուրմիից եւ Անանիա Գաբիկյանը` Երեւանից: Ընտրությունը կատարվել է պատահականության սկզբունքով սեպտեմբերի 11-ին կայացած խաղարկության միջոցով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Սերտիֆիկատների տրամադրման արարողությունը տեղի ունեցավ բանկիգլխամասայինգրասենյակում, Արդշինինվեստբանկի եւ MoneyGram-ի անցկացրած համատեղ ամառային ակցիայի արդյունքներն ամփոփելուց հետո: Ակցիայի մասնակից էհամարվել Արդշինինվեստբանկի յուրաքանչյուր հաճախորդ, ով բանկի ցանկացած մասնաճյուղում ողջ ամռան ընթացքում (2009թ. հունիսի 10-ից օգոստոսի 31-ը) ստացել է 400 եվրոյից ավել MoneyGram համակարգով եվրոյով փոխանցում: Ողջ ակիցայի ընթացքում, MoneyGram համակարգով եվրոյով փոխանցում ստացած բոլոր հաճախորդներն արժանցել են հուշանվերի:



Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Միջազգային դրամական փոխանցումների բնագավառում Արդշինինվեստբանկը համագործակցում է միայն ոլորտի առաջատարների հետ` առաջարկելով միջազգային դրամական փոխանցումների մատչելի, արագ եւ հուսալի ծառայությունների լայն սպեկտոր: Ողջ ամռան ընթացքում MoneyGram-ի հետ համատեղ տրամադրված հուշանվերները եւ երեք հաղթողներին տրված ուղեգրերի սերտիֆիկատները այն մեծ ուշադրության ապացույցն են, որ բանկը ձգտում է ցուցաբերել մեր հաճախորդների նկատմամբ: Նման հաճելի անակնկալներն Արդշինինվեստբանկում շարունակվելու են»:



Արդշինինվեստբանկը, MoneyGram համակարգից բացի, դրամական փոխանցումներ է իրականացնում նաեւ CONTACT, Migom, IntelExpress եւ RIA համակարգերով: Բանկը, այս ոլորտում համագործակցում է նաեւ ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ:



Արդշինինվեստբանկը 49 մասնաճյուղ ունի Հայաստանում, 6-ը` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում:



2008թ. միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունն երկարաժամկետ Ba 1 եւ կարճաժամկետ Not Prime վարկանիշներն է շնորհել Արդշինինվեստբանկին տեղի արժույթով վճարումների համար, երկարաժամկետ Ba 1 եւ կարճաժամկետ Not Prime վարկանիշները` արտարժույթով ավանդների համար, ինչպես նաեւ ֆինանսական կայունության վարկանիշը (BFSR) «D»:



2008թ. բանկին շնորհվեց միջազգային ISO 9001:2000 վարկանիշը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---