Ամերիաբանկը կանխատեսում է բոլոր ցուցանիշների աճ 10-15 տոկոսով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը կանխատեսում է բոլոր ցուցանիշների աճ 10-15 տոկոսով: Մասնավորապես վարկային պորտֆելը 2009թ. III եռամսյակից սկսել է աճել մեծ տեմպերով, լրագրողներին է հայտարարել Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը: «Երրորդ եռամսյակում աճը կազմել է 44%` 43 մլրդ դրամ»,-ասել է նա: Ըստ նրա, այս ցուցանիշով բանկը մտնում է Հայաստանի խոշորագույն բանկերի եռյակի մեջ:

Անդրադառնալով կորպորատիվ հաճախորդների գծով 2009թ. տարեվերջի վերաբերյալ կանխատեսումներին` նա հավելել է, որ բանկը կանխատեսում է բոլոր ցուցանիշների աճ 10-15 տոկոսով: «Հուսով եմ, որ այս տարվա վերջը մենք կփակենք թռիչքային աճով»,-ասել է նա:



2009թ. սեպտեմբերի 30-ի տվյալներով բանկի վարկային պորտֆելի 84%-ը ` 37 մլրդ դրամ, կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը: Ընդ որում ֆիզիկական անձանց տրամադրած վարկերն ընթացիկ տարում աճել են 26%-ով:



Ըստ Արեւշատյանի, երրորդ եռամսյակում բանկի ակտիվներն աճել են 86-ից մինչեւ 93 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---