Հայաստանը եւ Ռուսաստանը զարգացնում են գիտատար տնտեսություն

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Ռուսաստանը հռչակեցին գիտության վրա հիմնված տնտեսության ձեւավորումը, հայտարարել է «Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցություն» խորհրդաժողովին ՀՀ տնտեսության նախարար Ներսես Երիցյանը: «Ներկա փուլում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում տնտեսության գիտատար հատվածները: Արդեն ձեռնարկվում են առաջին քայլերը հայկական եւ ռուսական կազմակերպությունների համագործակցության ուղղության նանոտեխնոլոգիաների ոլորտում», - ասել է նա:



Բացի այդ, հայ-ռուսական համագործակցության առաջնայիններից, նախարարը ընդգծել է տեղեկատվական, հեռահաղորդակցային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները, նաեւ էլեկտրոնային եւ սարքաշինական բնագավառները:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---