«Ամերիաբանկը» շարունակում է ընդլայնել իր բանկոմատների ցանցը29 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել իր բանկոմատների ցանցը ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում, հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը: Ընթացիկ տարվա սկզբին Բանկն ուներ 20 բանկոմատ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում: Ներկայումս Բանկնարդենունի 32 բանկոմատ, որոնցից 26-ըԵրեւանքաղաքում, 6-ը` մարզերում: «Մոտօրերսշահագործմանկհանձնվի եւս 2 բանկոմատ` Արարատում եւ Վարդենիսում, իսկ մինչեւ տարեվերջ բանկոմատների քանակը կավելացվի 9-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաեւ բանկոմատներով կատարված գործարքների ծավալներն ու քանակը: Ընթացիկ տարվաերրորդ եռամսյակում Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է գրեթե 3 անգամեւ նույնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարված գործարքների քանակը: Աճել էնաեւԲանկիկողմից թողարկված պլաստիկքարտերիքանակը: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկիկողմից թողարկված պլաստիկքարտերիքանակը նախորդ տարվա նույնժամանակահատվածիհամեմատ կրկնապատկվել է: «Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |