ՎՏԲ-Հայաստան բանկում բոլոր ռիսկերն ապահովագրված են

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս ֆինանսաբանկային տերմինաբանությունը համալրվեց այնպիսի նոր հասկացություններով, ինչպիսիք են բանկային ռիսկերի ապահովագրություն, ծառայողների պատասխանատվության ապահովագրություն, գրավադրված գույքի ապահովագրություն, էլեկտրոնային հանցագործություններից ապահովագրություն եւ վերջապես այսպես կոչված Բի-Բի-Բի (BBB) հավաստագիր: ՎՏԲ- Հայաստան բանկը ՀՀ բանկային համակարգի այն հետեւողական բանկերից է, որ ձեռնամուխ եղավ իր ռիսկերի ապահովագրման գործում օգտվել վերոնշյալ գրեթե բոլոր ապահովագրական ծառայություններից, դրանով իսկ նպաստելով նա- ժամանակակից ֆինանսական աշխարհի մշակույթի ներմուծմանը Հայաստան, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է վճարել ոչ միայն իր ընթացիկ պահպանման ծախսերի դիմաց, այլ- այնպիսի ռազմավարական նպատակների համար, ինչպիսիք են բանկային ռիսկերի, բանկում գրավադրված գույքի եւ ներդրված ավանդների ապահովագրումը: ՀՀ ապահովագրական համակարգն էլ իր հերթին ի վիճակի է ապահովել ժամանակակից ապահովագրական ծառայությունների եւ պրոդուկտների ներմուծումը, ապահովել բանկային համակարգի հետզհետե աճող պահանջարկը: Որպես օրինակ. վերջին մեկ տարվա ընթացքում «Լոնդոն-Եր-ան» ապահովագրական ընկերությունը Բի-Բի-Բի հավաստագրի ներքո ՎՏԲ-Հայաստան բանկի ռիսկերն ապահովագրելով կատարեց բանկի օգտին ապահովագրական զգալի վճարումներ` երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրման գծով: Նշենք, որ այդ ռիսկերը վերաապահովագրված են եղել միջազգային բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրական խոշոր ընկերություններում: Հատկանշական է նա- ապահովագրական ընկերությունների ընտրության հարցը, որի նկատմամբ ՎՏԲ-Հայաստան բանկը մշտապես դրս-որում է սահմանափակ - հավասարակշռված մոտեցում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---