Հայաստանը պետք է ունենա բեռնափոխադրման այլընտրանք

PanARMENIAN.Net - Հայաստանը բեռնափոխադրման համար պետք է ունենա այլընտրանքային շուկա, այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է այլընտրանքային շուկաներ եւ հայկական բեռների համար ճեպընթաց ճանապարհներ ունենալ: Այդպիսի երկիր կարող է դառնալ Թուրքիան: Ավելին, ինչպես ընդգծեց Մինասյանը, ԱՄՆ-ից բեռնափոխադրումը մինչեւ վրացական Փոթի նավահանգիստ արժե նույնքան, որքան արժե Փոթիից մինչեւ Հայաստան: «Բնականաբար, թուրքական սահմանի բացման հետ մեր գլխին մանանա չի թափվելու, բայց Հայաստանի համար մեծ հնարավորություններ կբացվեն, միեւնույն ժամանակ երկիրը պետք է կարողանա դիմադրել իրեն ուղղված մարտահրավերները», - ասաց նա:



Այս համատեքստում խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավարն ավելացրեց, որ թուրքական շուկան բավականին զարգացած եւ գրավիչ է (աշխարհի զարգացած տնտեսությունների շարքում 17-րդ տեղում է), բացի դրանից Հայաստանի առջեւ բացվում է ոչ միայն 70 միլիոնանոց թուրքական շուկան, այլեւ 1,5 միլիարդանոց եվրոպական շուկան, առավել եւս, որ Թուրքիան մտնում է եվրոպական մաքսային գոտու մեջ:



Մինասյանը միաժամանակ հայտնեց նաեւ, որ պետք չէ վախենալ թուրքական կառավարության դեմպինգային ընդարձակումից: «Հայաստանի կառավարությունը պետք է մշակի ներքին շուկայի պաշտպանության համապատասխան քաղաքականություն: Աշխարհն առաջին անգամ չէ, որ նման երեւույթների հետ է բախվում, արդեն մշակվել են համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս նորմալ առեւտրատնտեսական հարաբերություններ վարել երկու հարեւան երկրների միջեւ», - ասաց նա: Դրա հետ կապված խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավարն ավելացրեց, որ երկրի վարչապետի հանձնարարականով, բոլոր գերատեսչությունների մակարդակով ուսումնասիրվում են Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորություններն ու ռիսկերը:



Մինասյանի խոսքերի համաձայն, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, Հայաստանը կարող է Թուրքիա փոխադրել էլեկտրաէներգիա, առանձնակի հետաքրքրություն է առաջացել հայկական ցեմենտի, մի շարք գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման ուղղությամբ: «Ընդհանուր առմամբ, երբ այս հարցի քաղաքական հիմանվորումը կարգավորվի, Թուրքիան պետք է վերցնի այն արտադրանքը, որն իրեն է անհրաժեշտ», - ընդգծեց նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---