2011 թ-ց Հայաստանը կանցնի կենսաթոշակների երկմակարդակ համակարգի10 նոյեմբերի 2009 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 2011 թ-ց Հայաստանը կանցնի կենսաթոշակների երկմակարդակ համակարգի, ասել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ելույթ ունենալով նոյեմբերի 10-ն Ծաղկաձորում բացված ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդի նիստում: «Մենք բավական լուրջ ենք վերաբերվում նրա սոցիալական դերին, բաց չթողնելով տեսադաշտից նաեւ նրա մեծ օժանդակող դերը արժեթղթերի շուկայի զարգացման մեջ», - ասել է նա:ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդի հոբելյանական նիստը սկսել է իր աշխատանքը Ծաղկաձորում: Այս տարի նիստում նախագահում է Հայաստանի Կենտրոնական բանկը ի դեմս նրա ղեկավար` Արթուր Ջավադյանի: Ինչպես նշվում Կենտրոնական բանկի կողմից է PanARMENIAN.Net ին տրամադրված հաղորդագրության մեջ, մշակման փուլում են գտնվում «Ներդրումային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որոնց շրջանակներում կարգավորման կենթարկվի ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը: Նրա խոսքերով, համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելուց հետո, Հայաստանի ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ եւ իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: «Հուսով ենք, որ զարգացում կապրի նաեւ կյանքի ապահովագրության ոլորտը, իսկ բարեփոխման արդյունքում մեր ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ», - ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |