Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումներն ավարտելու համար Հայաստանն սպասում է Ասիական զարգացման բանկի կողմից վարկերի քանակի հաստատմանը11 նոյեմբերի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են վարվում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումները կատարելու համար վարկեր տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Հետագա բոլոր քայլերը բխելու են այս առաջին քայլից, քանի դեռ պատրաստ չեն տեխնիկատնտեսական հիմնավորումները, ֆինանսավորման մասին խոսելն անիմաստ է», - ընդգծեց Սարգսյանը:Նախարարության ղեկավարը նշեց, որ Հայաստանը սպասում է Ասիական զարգացման բանկի կողմից վարկերի քանակի մասին հաստատման, որպեսզի անմիջապես սկսի շինարարությունը. «Կարծում եմ դա կլինի եկող տարվա սկզբին», - ասաց նա: Այդ համատեքստում Գուրգեն Սարգսյանն ավելացրեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ֆինանսավորման մասին պայմանավորվածություն կա, որի համաձայն, երբ սկսվի երկաթուղու կառուցումը, Իրանը Հայաստանին պատրաստ է տալ դրամական միջոցներ մինչեւ 400 մլն. դոլար` շինարարական աշխատանքները հանրապետության տարածքում իրականացնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |