ՀԿԵՈւ շնորհիվ Հայաստանում 1900 աշխատատեղ է բացվել12 նոյեմբերի 2009 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի ստեղծման պահից ի վեր Հայաստանում ստեղծվել է 26 ընկերություն, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ երկաթուղային ոլորտի կարիքների սպասարկմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Դրանք են «Օ-live», «ՍԿ-2000», «Բարսիս», «Ինտերկաբել» ՍՊԸ, «Էլեկտրասարքավորում» ԲԲԸ-ն, «Արտադրական տեխնոլոգիական ընկերություն» ՍՊԸ-ն եւ ուրիշներ: Արտադրվող արտադրանքը շատ բազմազան է` հատուկ համազգեստից մինչեւ կաբելի արտադրություն: Ընդ որում ստեղծվել է 1915 նոր աշխատատեղ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մշակված եւ ներդրվող ճիշտ ներդրումային եւ կադրային քաղաքականության շնորհիվ, ընկերությունը կարողացավ պահպանել ու ավելացնել կադրային կազմը: Ի տարբերություն ճգնաժամից տուժած շատ ընկերությունների, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն ոչ միայն չգնաց աշխատատեղերի, աշխատանքային ժամանակի ու վարձատրության կրճատումների, այլ նաեւ նոր աշխատատեղեր ստեղծեց: Ինչպես նշել է ընկերության ղեկավար Շեւկեթ Շայդուլինը կադրերի գծով գիտատեխնիկական խորհրդի ժամանակ, «այսօր մենք մտադիր ենք լրացուցիչ աշխատատեղեր բացել, ինչը պետք է ամրագրի մեր կարգավիճակը որպես համազգային ընկերության, որը կարեւոր սոցիալական առաքելություն է կատարում»: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնակությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն կառավարման: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` եւս 10 տարի այն երկարացնելու իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |