2010թ. բյուջեով շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսված հակակարկտային կայանների տեղադրման համար

PanARMENIAN.Net - Հակակարկտային կայանների տեղադրումը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, ուստի 2010թ. բյուջեով այդ ծրագրի իրականացման համար շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսված: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետվ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով նոյեմբերի 12-ին կառավարության նիստում:



Իր հերթին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը նշել է, որ դա շրջակա միջավայրի վրա մթնոլորտային երեւույթների ազդեցության դեմ պայքարի եւ կանխարգելման ծրագրի մաս է կազմում: Բացի այդ, հակակարկտային կայանների համակարգի զարգացումը թույլ կտա նոր տեխնոլոգիաներ ներդնել, ինչպես նաեւ արտահանել այդ կայանները, քանի որ դրանց հանդեպ հետաքրքրություն կա արտերկրում:



Մհեր Շահգելդյանը հավելեց նաեւ, որ համակարգի ներդրումը կնպաստի ապահովագրության համակարգի զարգացմանն այդ ոլորտում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---