Երեւանում տեղի ունեցավ «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակի պաշտոնական շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարական աշխատանքները ձգվում էին մոտ երկու տարի: Բանկը հագեցած է նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք նախատեսված են հաճախորդների որակյալ եւ արդյունավետ սպասարկման համար:



Բացման արարողությանը հյուրերի թվում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



«Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը Հյուրերին ողջունելով, բանկին մաղթեց հաջողություն, իսկ նրա հաճախորդներին` խոշոր շահույթ: Նրա խոսքերով, բանկն անհրաժեշտ է, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը, փոխվի նրանում տիրող տնտեսական իրավիճակը:



Վարդանյանը նաեւ նշեց, որ չնայած ծանր ժամանակաշրջանին, «Ամերիաբանկը» զարգանում է եւ Հայաստանի բանկային համակարգում առաջնորդ է համարվում:



Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին ավելացրեց, որ չնայած իր գործունեության կարճ ժամանակաընթացքին, «Ամերիաբանկն» արդեն արժանի դիրք է գրավել Հայաստանի բանկային համակարգում: «Հատկանշական է, որ կանոնադրական կապիտալի չափի համաձայն, հայկական կոմերցիոն բանկերի շարքում գրավում է առաջին տեղը, բանկի ակտիվներն աճել են վեց անգամ, պարտավորությունները` յոթ անգամ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում դա շատ լուրջ ցուցանիշ է», - ավելացրեց նա:



«Ամերիաբանկ» ՓԲԸ ներդրումային կորպորատիվ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ եւ բանկային սահմանափակ մանրածախ ծառայություններ` բանկային որոշումների համալիր ծրարի տեսքով: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է` «Տրոյկա դիալոգ» խումբը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---