Նինկե Օմես. «Տարածաշրջանում Հայաստանը համարվում է տնտեսության ամենաարագ աճն ունեցող երկիրը»12 նոյեմբերի 2009 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության մեջ վերջին նախաճգնաժամային 5 տարիներին գրանցվել է երկնիշ աճ: Տարածաշրջանում Հայաստանը համարվում է տնտեսության ամենաարագ աճն ունեցող երկիրը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Միջազգային փոխարժույթի հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Ըստ նրա , աճը հիմնականում պայմանավորված է շինարարության բնագավառով: «Շինարարության մեջ ներդրումներ հիմնականում կատարվել են արտասահմանից, հատկապես Ռուսաստանից, եւ էական ներդրումներ կատարվել են անշարժ գույքի մեջ», - նշեց Նինկե Օմեսը, ավելացնելով, որ շինարարությունը ամենաշահութաբեր ոլորտն է միջոցներ ներդնելու համար, քանի որ անշարժ գույքի գինը երկու տարին մեկ կրկնապատկվել է: «Դրան ավելացրած` ամեն տարի 20 տոկոսով արժեւորվում էր հայկական ազգային արժույթը, հենց դա էլ գրավում էր օտարերկրացիներին եւ նպաստում էր ներդրումների աճին», - ընդգծեց Նինկե Օմեսը: Դրա հետ մեկտեղ նա ավելացրեց, որ ճգնաժամի ի հայտ գալուն պես մարդիկ դադարել են ներդրումներ կատարել եւ անշարժ գույքի գները կտրուկ սկսեցին իջնել, ինչի պատճառով 2008 թ. գրանցվել է ՀՆԱ մոտ 30 տոկոս անկում: «Այժմ, երբ շինարարությունը կրճատվել է 50 տոկոսով, իսկ այդ ոլորտը կազմում է ՀՆԱ 30 տոկոսը, ստացվում է, որ ներքին համախառն արտադրանքը շինարարության հաշվին կրճատվում է մոտ 15 տոկոսով», - նկատեց Նինկե Օմեսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |