Հայաստանի ու Ռուսաստանի բանկային համակարգերին հաջողվեց դիմակայել ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը

PanARMENIAN.Net - Չնայած ծանր իրավիճակին, որն առաջացել է ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, Հայաստանի ու Ռուսաստանի բանկային համակարգերին հաջողվեց վերահսկողության տակ պահել իրավիճակը: Այդ մասին Երեւանում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակի պաշտոնական շնորհանդեսի ավարտին լրագրողներին է ասել «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:



Նրա խոսքերով, բանկային ճգնաժամը եկավ Ամերիկայից եւ Արեւմտյան Եվրոպայից եւ շատ բացասական հետեւանքներ ունեցավ համաշխարհային շատ բանկերի համար: «Իսկ հայ եւ ռուս կանոնակարգողների արձագանքն եղավ այն, որ թույլ չտրվեց բանկային համակարգի ապակայունացում, ինչպես նաեւ նվազագույնի հասցվեց քաղաքացիների բացասական արձագանքը»,-ասել է Վարդանյանը:



Այս կապակցությամբ, «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահը հավելեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի բանկային համակարգերը հաջողությամբ անցան այդ բարդ ժամանակը, եւ այդ առումով Հայաստանին հաջողվեց ավելի լավ դիմակայել ճգնաժամի ազդեցությանը, քանի որ «հանրապետություններում բանկերի քանակն ավելի քիչ է, հետեւաբար բարդ իրավիճակները եւս ավելի քիչ են»: «Չնայած բարդ իրավիճակին եւ վարկերի չվերադարձման դեպքերի ավելացմանը, երկու երկրների բանկային համակարգերին հաջողվեց իրավիճակը պահել վերահսկողության տակ»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այժմ բանկային համակարգը կտրականապես փոխվել է: «Արդեն նկատելի է, որ բանկային համակարգն աշխուժանում է, լիկվիդայնության ընդհանուր մակարդակը շատ լուրջ է, բանկերը վարկավորման հնարավորություն են ստանում: Անշուշտ, դեռեւս փողերը թանկ են, այնուամենայնիվ, միջոցներ համակարգում կան»,-հավելել է նա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---