Ռուբեն Վարդանյան. Ճգնաժամը տարվա եղանակների փոփոխության նման է

PanARMENIAN.Net - «Ճգնաժամը տարվա եղանակների փոփոխության նման է»,-Երեւանում լրագրողներին է ասել «Տռոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ըստ մասնագետի, աշխարհում տեղի ունեցող գործընթացների մի մասն անխուսափելիորեն կրկնվում է, եւ դրան հարկավոր է պատրաստ լինել, «որովհետեւ կարող է լինել ճգնաժամի երկրորդ, երրորդ եւ չորրորդ ալիք»:



«Պլանային սոցիալիստական տնտեսությունից անցնելով կապիտալիստական համակարգի, մենք պետք է պատրաստ լինենք, որ ճգնաժամի ալիքները պարբերական են, եւ դա չի նշանակում, թե աշխարհի վերջն է, որ պետք է հիմար որոշումներ կայացնել, միջոցներ կորցնել, այլ պետք է պատրաստ լինել, որ նոր փուլում կլինի նավթի գների անկում, խնդրիրներ կառաջանան բանկերում»,-հավելել է նա: Այս համատեքստում Վարդանյանը նշել է,որ նման դեպքերում կարեւոր են կանխարգելիչ միջոցները` իրավիճակի դիտարկումը, այն ռիսկային գործողությունների խիստ սահմանափակումը, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի «բազմացման», եւ մարդկանց առանձին գործողությունները, որոնք մի քանի անգամ հզորացնում են նրա ազդեցությունը:



Բացի այդ, ըստ Վարդանյանի, նման պայմաններում կարեւոր է բանկային ինդուտսրիայի կոնսոլիդացիան: «Հարկավոր է հզորացնել համակարգը, մասնավորապես, ավելացնել բանկի կապիտամը, խոշորացնել բանկերը, ինչն առավել դյուրին կդարձնի իրավիճակն ընդհանուր առմամբ»,-ասել է Ռ.Վարդանյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---